Սիրիայի արտգործնախարարն այսօր ժամանում է Թեհրան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն այսօր այցելելու է Իրան: Մուալեմը Թեհրանում հանդիպումներ է ունենալու իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի և իրանցի այլ պաշտոնատար անձանց հետ:

Այդ հանդիպումներում քննարկվելու է Սիիայում ստեղծված իրավիճակը և ազգային բանակցություններ անցկացնելու հնարավոր ուղիները: Ակնկալվում է, որ Թեհրանից հետո Մուալեմը մեկնելու է Մոսկվա:

Հիշեցնենք, որ սիրիական ընդդիմությունը հրաժարվել էր նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ բանակցելու նպատակով մեկնել Մոսկվա կամ Վաշինգտոն՝ դա պատճառաբանելով կառավարական զորքերի կողմից Հալեպի հրթիռակոծմամբ:

Տեսանյութեր

Լրահոս