![](/banners/BeFunky-design.jpg)
Իլհամ Ալիևն ու Սայիդ Ջալիլին քննարկել են ԼՂ-ի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/022400029539.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խոհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, ով միաժամանակ հանդիսանում է Իրանի միջուկային ծրագրի գծով գլխավոր բանագնաց:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև անվտանգության ոլորտում Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարցերը: Կողմերը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: