Օսկար 2013. աստղերը՝ կարմիր գորգի վրա (ֆոտոշարք)
Լոս Անջելեսի «Կոդակ» սրահում այս պահին ընթանում է Օսկար մրցանակաբաշխությունը: Քիչ առաջ կարմիր գորգի վրայով անցան համաշխարհային կինոյի աստղերը:
Հիշեցնենք, որ այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում են 9 ժապավեն՝ Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն» (Lincoln) դրաման, Էնգ Լիի «Պիի կյանքը» (Life of Pi), Միկաել Հանեկեի «Սեր» (Amour), Քեթրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ» (Zero Dark Thirty), Թոմ Հուպերի «Թշվառները» (Les Misérables), Դևիդ Օ.Ռասելի «Իմ տղամարդը խելագար է» (Silver Linings Playbook), Բեն Զայտլինի «Վայրի Հարավի գազանները» (Beasts of the Southern Wild), Քվենտին Տարանտինոյի «Ազատ արձակված Ջանգոն» (Django Unchained) և Բեն Աֆլեկի «Արգո» (Argo) ժապավենները: Վերջինս համարվում է մրցանակաբաշխության գլխավոր ֆավորիտը:
Լավագույն դերասան կարող են ճանաչվել Խոակին Ֆենիքսը («Վարպետը»), Բրեդլի Կուպերը («Իմ տղամարդը խելագար է»), Հյու Ջեկմենը («Թշվառները»), Դենզել Վաշինգտոնը («Թռիչք») և կրկնակի օսկարակիր Դենիել Դեյ-Լյուիսը («Լինքոլն»):
Հետաքրքիր է մրցակցությունը դերասանուհիների շարքում: 9-ամյա Քուվենժանե Ուոլիսի («Վայրի Հարավի գազանները») և 85-ամյա Էմանուել Ռիվայի («Սեր») հետ պայքարում են երիտասարդներ Ջեսիկա Չեստեյնը («Նպատակ թիվ մեկ»), Նաոմի Ուոթսը («Անհնարինը») և Ջենիֆեր Լոուրենսը («Իմ տղամարդը խելագար է»):
Աստղերը` կարմիր գորգի վրա Ֆոտոշարքը` ստորև