«Լսե՞լ եք` Դուք էլ գրեք». Արարատի մարզպետը` իրեն պաշտոնանկ անելու մասին

168.am-ը հետաքրքրվել է Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանից, թե ճի՞շտ են այն խուսակցությունները, որ իրեն պաշտոնանկ են անելու նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի թեկնածուի ստացած վատ արդյունքների համար. «Ես Ձեզնից եմ լսում նման լուրեր: Լսե՞լ եք` դուք էլ գրեք, ես ձեզնից եմ լսում նման խոսակցություններ»:

Հարցին, թե ո՞րն է նման խոսակցությունների շարժառիթը, մարզպետ Բարսեղյանը պատասխանեց. «Ես Ձեզ ոչ մի բան չեմ պատասխանի, ես  ընդամենն ասում եմ, որ նման խոսակցություններ ես Ձեզնից եմ լսում, առաջին անգամն եմ լսում` այն էլ Ձեզնից»:

«Այսինքն` Դուք շարունակելո՞ւ եք պաշտոնավարել»,- հետաքրքրվեցինք նրանից: «Պաշտոնավորել, չվարել` դա հանրապետության կառավարությունն է որոշում: Կառավարության որոշմամբ նշանակում են, կառավարության որոշմամբ` ազատում են»: Իսկ մեր հաջորդ հարցին նա այլևս չպատասխանեց` ասելով. «Վսյո, էլ բան չեմ պատասխանելու»: Նա նշեց, որ ինքը կիրակին անցկացնում է իր ընտանիքի հետ, իսկ հարցերին կպատասխանի աշխատանքային օրերին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս