Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետն ընդունում է իր թերացումը, սակայն ազատման դիմում չի գրի

Կապան քաղաքում Կապանում նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի թեկնածուն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը պարտություն էր կրել։ Հնարավո՞ր է, որ ԿապանիՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նույնպես ազատման դիմում գրի, ինչպես վարվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը։ «168 Ժամի» հետ զրույցում Ա. Հայրապետյանը այս հարցին պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, որովհետև իմ պաշտոնավարման 100-րդ օրն ընդամենը 1-2 օր առաջ է լրացել, և ես ընդամենը պաշտոնավարել եմ 100 օր: Այստեղից եզրակացություն, որ թեև ես գտնում եմ, որ անելիքներ ունեի ընտրությունների մասով, այնուամենայնիվ, չեմ համարում, որ 3 ամիս աշխատելուց հետո, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, պետք է հրաժարական տամ»:  Իսկ հարցին, թե դեպքում ի՞նչ պետք է անեիք, որ նմա պատկեր չլիներ  և իրենց սպասելիքներն արդարացվեին, քաղաքապետը պատասխանեց. « Դա արդեն հետընտրական շրջանի վերլուծությունների խնդիր է, այսինքն` մենք ունենք խնդիր վերլուծելու այդ ամենը, բայց մեկ բառով այս պահին այդ հարցին չեմ պատասխանի, այսինքն` նկատի ունեմ, որ կա մի պատճառ: Ոււղակի հարկավոր է վերլուծել, այո’, ընդունել մեր սխալները և փորձել  հետագա մեր քայլերն ավելի ճիշտ կազմակերպել`  և’ որպես քաղաքապետ, և’ որպես քաղաքական գործիչ»:

 

Ա. Հայրապետյանի հետ ամբողջական հարցազրույցը  կարող եք կարդալ «168Ժամի» վաղվա համարում: 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս