Բաժիններ՝

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի սպորտի ու երիտասարդության նախկին նախարարը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Վրաստանի սպորտի ու երիտասարդության նախկին նախարար Լադո Վարձելաշվիլիին: Վերջինս մեղադրվում է նախարարության՝ երիտասարդության հարցերով վարչության ղեկավար Դևի Սիրաձեի սպանության մեջ:

Վերջինս սպանվել էր Թբիլիսիի շրջաններից մեկում՝ հենց այն բնակելի կորպուսում, ուր բնակվում էր Վարձելաշվիլին: Վարձելաշվիլին խոստովանել է, որ տանն ապօրինաբար զենք է պահել, որը երեք տարի առաջ ստացել է որպես նվեր: Վարձելաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչություն: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728