«Ազատ, անկախ ոստիկան» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակից քիչ հեռու` ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան դիմաց, մի շարք ակտիվիստներ իրականացրեցին ակցիա` որպես բողոք ԵԱՀԿ դիտորդների կողմից ընտրությունների վերաբերյալ տրված գնահատականին: Ցուցարարները պահանջում էին, որպեսզի եվրոպացի դիտորդները հեռանան Հայաստանից, քանի որ, ըստ նրանց, նրանք, դրական գնահատական տալով նախագահական ընտրություններին, այդպիսով մասնակցել են ընտրակեղծիքներին: Սակայն ակտիվիստների ճանապարհը փակել էին տասնյակ ոստիկաններ, այդպես էլ թույլ չտվեցին երիտասարդներին բարձրանալ ԵԱՀԿ գրասենյակ: Ակտիվիստներից մեկը նույնիսկ կոչով դիմեց ոստիկաններին` չենթակվելու ռեժիմին և վերևից եկող հրահանգներին, իսկ Ոստիկանության բարձրաստիճան սպան սրան ի պատասխան ասաց, որ ցուցարարները դեմագոգիայով են զբաղվում: «Ազատություն ոստիկաններին: Ազատ, անկախ ոստիկան»,- սկսեցին վանկարկել ցուցարարները:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս