
Վրաստանում ձերբակալվել են ապօրինի ճանապարհով Հայաստանից ոսկի ներկրած անձինք

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սադախլո մաքսային անցակետում (հայ-վրացական սահման) ձերբակալվել է 2 մարդ, որոնք Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանք մեղադրվում են ոսկյա զարդերի ներկրման համար համապատասխան փաստաթղթեր չլրացնելու մեջ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ երկու դեպքում էլ փաստաղթղթերում չնշված ոսկին բերվել է Հայաստանից: Մասնավորապես, փորձագիտական տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացի Ա. Պ.-ի ներկրած ոսկին կազմել է 29.691 լարի (մոտ 17.800 դոլար), իսկ Հայաստանի քաղաքացի Կ. Դ.-ի դեպքում դա կազմել է 21.512 լարի (մոտ 12.900 դոլար):