Բաժիններ՝

Աշոտ Գիզիրյանը ազատման դիմում է գրել

168.am-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը նախագահական ընտրությունների հաջորդ օրը` փետրվարի 19-ին, աշխատանքից ազատման դիմում է գրել: Մեր աղբյուրների համաձայն` նրա ազատման դիմումը պետք է քննարկվեր Կառավարության երեկվա նիստին: Միևնույն ժամանակ, Ա. Գիզիրյանին նախագահական նստավայրից հորդորել են «մի քիչ համբերել»: Երկու օր է` մենք փորձում ենք կապ հաստատել մարզպետի հետ, ում հեռախոսազանգերին, սակայն, պատասխանում է մի անծանոթ` խնդրելով, որ Գիզիրյանին զանգահարենք ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս