Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը նամակ է հղել Բիձինա Իվանիշվիլին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որում հույս է հայտնել, որ Վրաստանի նախկին ու ներկայիս իշխանությունները կհամագործակցեն միմյանց հետ՝ երկրի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման համար:

Քլինթոնը նաև հուսով է, որ կպահպանվի վերջին 20 տարվա ընթացքում Վրաստանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում գրանցված առաջընթացը: Քլինթոնը հավելել է, որ հպարտ է այն առաջընթացի համար, որն արձանագրել են Վրաստանն ու ԱՄՆ-ը՝ գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728