Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը՝ իրական պատմության շարունակություն (տեսանյութ)
Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուների հետ շփվելու յուրովի մեթոդ ունի: Իր շոու-բիզնեսյան գործունեության ընթացքում երգչուհին շատ հազվադեպ է հարցազրույցներ տվել, եղած հարցազրույցներն էլ հեռուստատեսային են: Երկրպագուները նրա աշխատանքային գործունեության մասին տեղեկանում են համացանցում նրա տարբեր էջերից, ներբեռնված տեսանյութերից և ժամանակ առ ժամանակ էջերում գրվող մեկնաբանություններից: Ժամեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանը YouTube-ի իր պաշտոնական էջում մի տեսնայութ է տեղադրել, որի հեղինակն ինքն է: Տեսանյութում նա անդրադառնում է իր՝ փետրվարի 14-ին կայացած ՝ «Քեզ մի օր թողեցի» երգի շուրջ պտտվող խոսակցություններին, դրական արձագանքներին: Երգչուհին իր երկրպագուներից շնորհակալություն է հայտնում իր կողքին հավատարիմ կերպով մնալու և իր աշխատանքների վերաբերյալ բացառապես դրական մեկնաբանություններ թողնելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ հավանել եք: Այս մի տեսահոլավակը նույն մարդու իրական պատմության շարունակությունն է: Տեսահոլոովում կան ամսաթվեր, որոնք իրական են, դա վկայում է այն մասին, որ իրադարձությունները տեղի են ունեցել երկու ամիս առաջ: Նույն տղան է, նույն փոքրիկը: Վերջին երկու տեսահոլովակները չգիտեմ որքանով են փոխանցում այն, ինչ ես զգում եմ, բայց ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը, ով կդիտի դրանք, մի պահ մտածի իր ունեցած երջանկության, ընտանիքի, այդ ընտանիքը փայփայելու ու չկորցնելու մասին: Ամեն ինչ արել եմ, որ տեսահոլովակը Ձեզ դուր գա, հուսով եմ, որ խիստ չեք դատի: Սիրում եմ Ձեզ, Ձեր ՝ Լիլիթ»,- տեսանյութում ասում է Լիլիթ Հովհաննիսյանը: