
Թուրքիան թևակոխում է ամենակարևոր շաբաթներից մեկի մեջ

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիան թևակոխում է ամենակարևոր շաբաթներից մեկի մեջ: Դրա պատճառն այն է, որ Թուրքիային սպասվում են դատական նոր բարեփոխումներ, ինչպես նաև նոր հանդիպում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:
Ակնկալվում է, որ կառավարությունն ավարտում է դատական բարեփոխումների չորրորդ փաթեթի վրա տարվող աշխատանքները, ինչը կարող է հանգեցնել բանտերից բազմաթիվ քաղաքական գործիչների ազատ արձակմանը: Բացի այդ, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատվիրակությունը պետք է երկրորդ անգամ այցելի Օջալանին:
Քուրդ օրենսդիրներ Ահմեթ Թյուրքը, Այլա Աքաթ Աթան առաջին անգամ Իմրալը են մեկնել հունվարի 3-ին: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, սակայն, վետո է դրել Ահմեթ Թյուրքի երկրորդ այցի վրա, քանի որ նա քննադատության է ենթարկել զինվորականներին՝ երկրի հարավ-արևելյան շրջաններին հարվածներ հասցնելու համար: