
Սերժ Սարգսյանը փնտրում է մեղավորներին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի համար անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները, քանի որ նախընտրական փուլում նրան բոլորովին այլ բան են զեկուցել:
Այսօր ոմանք ստեղծված իրադրությունը համեմատում են 1996-ի հետ, երբ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, ինչի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը տեսավ իր թիմի մեղքի բաժինը. հիշեցնենք, որ նրա շտաբի պետը նույնպես ԱԺ նախագահն էր՝ Բաբկեն Արարքցյանը:
Այժմ ՀՀԿ-ում «թևային» բաժանումն ավելի ընդգծված բնույթ ունի, քան ՀՀՇ-ում էր: Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է «հետաքննություն» իրականացնել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերևս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը: