
Որտե՞ղ են ՀՀԿ-ականները նշել Սերժ Սարգսյանի հաղթանակը. մամուլ

«Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ-ականների հետ նշել է նախագահական ընտրություններում իր հաղթանակը։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» ՀՀԿ-ական աղբյուրներից, Սարգսյանի հաղթանակը ՀՀԿ-ականները նշել են ոչ թե ռեստորանում, այլ բոլորովին վերջերս վերանորոգված ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքում մեծ ֆուրշեթով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Բայց սրանով չի ավարտվելու «քեֆերի» գործընթացը։ «Ժողովուրդը» տեղեկացավ որ ՀՀԿ-ականները որոշել են նաև մի քեֆ-ուրախություն կազմակերպել մարզպետերի մակարդակով՝ արդեն Վայոց Ձորի «Որսկան» ռեստորանում։ Թեև նշվեց, որ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն է այդ խնջույքի կազմակերպիչը, այնուամենայնիվ, նա հերքեց լուրը. «Ի՞նչ է նշանակում նշել հաղթանակը։ Ես տենց բան չեմ լսել, որ ինչ-որ բան պետք է կազմակերպել։ Ձեզնից եմ լսում դրա մասին»»: