Ferrarri-ի լեգենդար ռետրոմեքենան վաճառվում է 11 միլիոն դոլարով (լուսանկարներ)
11 միլիոն դոլար։ Այսքան է Ferrari-ի կողմից 1960 թվականին ստեղծված մեքենայի գինը։ Ընդ որում, գինը պայմանավորված է ոչ թե դիզայնով կամ բրենդով, այլ մեքենայի պատմությամբ։
Հայտնի մրցարշավորդ Սթիրլինգ Մոսսը Ferrari 250 GT SWB-ով հաղթանակ է տարել բոլոր երեք մրցարշավներում, որոնց մասնակցել է։ Ավելի ուշ նույն մեքենայով նույն հաջողությունը կրկնել է Մայքլ Պարկսը։
Կոլեկցիոներ Նայջել Քորները 2003թ. այս մեքենան ձեռք բերեց 7 միլիոն դոլարով։ Այժմ նա պատրաստ է հրաժեշտ տալ իր մեքենային, սակայն պահանջում է 11 միլիոն։ Գնորդն, ի դեպ, արդեն կա։ Այս պահին նա զբաղված է Քորների հետ գործարքի ձևակերպմամբ։