
Աշոտ Գիզիրյան. Որ ընտրախախտումներ լինեին մեր մարզում, դե կկրեինք հենա

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը և արդյունքները, Շիրակի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Գիզիրյանը պատասխանեց.
«Դե արդյուքնենրը բոլորիդ հայտնի են, ի՞նչ պիտի ասեմ»:
Դիտարկմանը, թե ընտրախախտումներ են եղել նաև իր ղեկավարած մարզում, մարզպետն այսպես արձագանքեց. «Ընտրախախտումներ, որ լինեին մեր մարզում, դե կկրեինք հենա: Ի՞նչ ընտրխախտումների մասին է խոսքը»:
Մարզպետը, սակայն, այլևս չլսեց մեր հաջորդ հարցը, որը վերաբերում էր Շիրակում նախագահի քիչ թվով ձայներ ստանալուն: «Հարցերի պատասխանելու տրամադրություն չունեմ»: