Ալեքս Միսկիրտչյանին ընդունել է ՀՀ դեսպանը
                                    Փետրվարի 15-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ընդունեց բռնցքամարտի թեթև քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն, բելգիահայ Ալեքս Միսկիրտչյանին:
Դեսպանը շնորհավորեց մարզիկին` բոլորովին վերջերս Դանիայի Էսբերգ քաղաքում տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ նման հաղթանակներն ուրախություն են պարգևում ոչ միայն Բելգիայում ապրող հայերին, այլև` ողջ հայությանը: ՀՀ դեսպանը հայ բռնցքամարտիկին մաղթեց նորանոր հաջողություններ ռինգում:
Ալեքս Միսկիրտչյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ դեսպանին ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց իր հետագա ծրագրերն ու անելիքները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    