Սգո ծաղկեպսակ՝ ԿԸՀ մուտքի մոտ. մեկ րոպե լռությամբ հարգել են հանգուցյալի հիշատակը

galatv.am-ի փոխանցմամբ՝ այսօր մի խումբ քաղաքացիներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ մեռելոց եւ թաղման օր կարգախոսներով: Սկզբում ԿԸՀ անվտանգության աշխատակիցները եւ մի խումբ ոստիկաններ արգելում էին ակցիայի մասնակիցներին տեղաշարժվել անգամ մեկ քայլ առաջ՝ դեպի ԿԸՀ շենք, սակայն ակցիայի մասնակիցները համառեցին՝ կոչ անելով ոստիկանությանը չխախտել քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը եւ մի մեծ սգո ծաղկեպսակ տարան եւ տեղադրեցին ԿԸՀ մուտքի մոտ:

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով նշել է. «ԿԸՀ-ն սպանեց այն ժողովրդավարությունը, որը դեռ չէր ծնվել: ԿԸՀ աշխատակիցները ժողովրդավարասպան են: Կոչ եմ անում մեկ րոպե լռությամբ հարգել հանգուցյալի հիշատակը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728