Ի՞նչ է էր ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Փետրվարի 18-ին ժամը 23:00-ին մամուլի ասուլիս էր հրավիրել »Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ փետրվարի 19-ին Երևանի Ազատության հրապարակում կպատասխանի բոլոր հարցերին: Նախագահի թեկնածուն ելույթ ունեցավ հոտընկայս` ասելով. «Փետրվարի 18-ին վերջին րոպեներն են, հայ ժողովուրդը նշում է 20 տարվա ընթացքում առաջին հաղթանակը, հայ ժողովուրդը հաղթանակել է, և բոլորս գիտենք, որ մենք հաղթանակի մեջ ենք: Դուք գիտեք նաև, որ ես հարգում եմ բոլոր մրցակիցներին և առաջին  հերթին գործող նախագահ Սերժ Սարգսյանին այն ավանդի համար, որ ինքն ունեցել է Արցախյան ազատամարտում, պետական շինարարության մեջ և ոչ մեկը դա չի կարող ուրանալ: Ինքը կմնա պատմության դասագրքերում և ինքը մեզ ծառայելիք ճանապարհ ունի մեր ժողովրդի նկատմամբ ապագա տարիների ընթացքում։ Բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարվա ընթացքում, որ պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է` ոչ թե Րաֆֆին հաղթել է, Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդն է ազգ դարձել և պետություն»: Ելույթի մանրամասները տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս