
«Իմ թեկնածուն»

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը՝ Omnia Vanitas ծածկանունով, իր էջում զետեղել է մի հետաքրքիր նկար։ Համակարգչային ծրագրի օգնությամբ նա նախագահի 7 թեկնածուների արտաքինից ստեղծել է մի հավաքական կերպար՝ պայմանականորեն նրան անվանելով «Իմ թեկնածուն»։
Նկարում պատկերված անձնավորությունը «զինված» է Սերժ Սարգսյանի աչքերով, Րաֆֆի Հովհաննիսյանի ճակատով, Պարույր Հայրիկյանի մորուքով, Անդրիաս Ղուկասյանի բաճկոնով և այլն։
Դատելով «Like»-երի թվից և մեկնաբանություններից` «այլընտրանքային թեկնածուին» ֆեյսբուքահայությունը բավականին դրական է ընդունում։