Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ երեկ կրկին արտառոց դեպք է գրանցվել. մամուլ

«Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Ապարանի մշակույթի տանը կայացած նախընտրական հանդիպման ժամանակ երեկ կրկին արտառոց դեպք է գրանցվել։ Հանդիպման մասնակիցներից մեկը «Ժո ղովուրդին» պատմեց, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ապարանցիներին մոտենալ նախագահի թեկնածուին։

Նրանք անգամ փակել են մշակույթի պալատի դռները և հայտա¬րարել, թե երբ նախագահը նստի ավտոմեքենան ու հեռանա, այդ ժամանակ նոր դռները կբացվեն։ Երբ մարդիկ հետաքրքրվել են, թե ինչու են այդպես վարվում, ականջակալներով թիկնապահները հայտարարել են, թե դա անում են Սարգսյանի անվտանգության համար։ Այդպիսով՝ Ապարանի բնակիչները Ս. Սարգսյանի հեռանալուց հետո նոր կարողացել են դուրս գալ մշակույթի պալատից»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728