Բաժիններ՝

Ասել միայն վատը՝ դա ազնիվ չէ. մամուլ

«Aravot.am-ը երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը գովում Սերժ Սարգսյանին՝ լինելով նրա մրցակիցը։ Նա պատասխանեց. «Մեր մշակույթը հետևյալն է, որ անպայման կամ պիտի լավը ասես, կամ ՝ վատը, որը շատ արհեստական է։ Իր դաստիարակությունը ասում է, իսկապես ես էլ կարծում եմ, որ չպետք է ուրանալ որ Սերժ Սարգսյանը մեծ ավանդ ունի պատերազմում»:

Մեր դիտարկմանը, որ այդպես Սերժ Սարգսյանի դրական կերպարն է կերտվում ընտրողների մոտ՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կապ չունի։ Րաֆֆի Հովհաննիսյանն այն կերպարն է, որ ճշմարտությունը, եթե կարող է ի վնաս իրեն գալ, ինքը կասի այդ ճշմարտությունը։ Ես չեմ ասում` դա լավ է, թե վատ։ Ես ասում եմ, որ դա փաստի արձանագրումն է։ Ասել միայն վատը՝ դա ազնիվ չէ։ Ազնիվ չէ նաև չասել որ ունենք մենաշնորհներ, ստվերային տնտեսություն, արտագաղթ»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս