
Սերժ Սարգսյանը հանուն Գագիկ Ծառուկյանի զոհե՞ց Սամվել Բալասանյանին. մամուլ

««Ժամանակի» տեղեկություն¬ներով՝ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները բարելավելու արդյունքում վատ վիճակում է դրել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը շաբաթ օրը Գյումրի էր գնացել։ Այցի ժամանակ Ս. Սարգսյանի պատվին ճաշկերույթ է կազմակերպվել, և նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները թույլ չեն տվել, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետը նստի Ս. Սարգ սյանի կողքին։
Նրան ուղղորդել են նստել Շիրակի մարզի համայնքապետերին հատկացված սեղանի մոտ։ Արդյունքում Բալասանյանը նեղացած լքել է ռեստորանը։ Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ծառուկյանի հետ հարաբերությունները բարելավելու արդյունքում է Ս. Սարգսյանը Ս. Բալասանյանին նման վերաբերմունքի արժանացրել։ Արդեն մեկնաբանություններ են շրջանառվում, թե նախագահը հանուն Ծառուկյանի զոհեց Բալասանյանին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։