
Լեդի Գագան հայտարարել է իր ծանր հիվանդության մասին

Հայտնի երգչուհի Լեդի Գագան չեղյալ է համարել մի շարք համերգներ։ Նա հայտարարել է իր հոդերի ծանր հիվանդության մասին, որի պատճառով նա ինչ-որ ժամանակ չի կարող ելույթներ ունենալ։
«Ես մի քանի ամիս շարունակ իմ վնասվածքներն ու ցավերը աշխատակազմիցս գաղտնի եմ պահել` աղոթելով, որ դրանք կանցնեն, բայց երեկվա ելույթից հետո ես չեմ կարողանում քայլել»,-Twitter-ի իր էջում գրել է երգչուհին։
Բժիշկները կազմել են երգչուհու ախտորոշումը` սինովիտ, հոդերի բորբոքում, որը կարող է առաջանալ լարվածության և հարվածքների հետևանքով։
«Հույս ունեմ, որ շուտ կապաքինվեմ և կվերդառնամ երկրպագուներիս մոտ»,-հավելել է երգչուհին։
Նշենք, որ հիվանդության պատճառով Լեդի Գագան արդեն իսկ 4 համերգ չեղյալ է հայտարարել։