Պատգամավորը, սպորտի լեգենդը և ակադեմիկոսն ընկնում են նստարանից (լուսանկարներ)

Այսօր Երևանի Հյուսիսային համալսարանի դահլիճում մրցանակաբաշխություն էր, որի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել:

Առաջին շարքում նստած են եղել հայ ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Միջոցառման ամենաթեժ պահին վերջիններիս նստարանը կոտրվել է, և նրանք վայր են ընկել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հասցրել է հավերժացնել այդ «պատմական» պահը:

Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝  եթե Յուրի Վարդանյանն ինքնուրույն է բարձրացել ընկած տեղից, ապա պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին գետնից բարձրացրել են կանայք և Հյուսիսային համալսարանի ռեկտորը, իսկ Յուրի Սուվարյանի ընկնելու պահը կանխվել է նրա հետևում գտնվող դատավոր Սերժիկ Ավետիսյանի շնորհիվ, ով ափերով բռնել է ակադեմիկոսի նստուկը:

YBw4yxcXbHzwCtY3UiCB_tn

xPkWkUdB96SaCN1ldD9g_tn

Տեսանյութեր

Լրահոս