Բաժիններ՝

Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն է հայտարարել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում  կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ:

 Հիշեցնենք, վերջին ամիսների ընթացքում տարբեր «պատճառներով» կենդանիներ են սատկում Երևանի կենդանաբանական այգում: Վերջին դեպքը տեղի էր ունեցել օրեր առաջ. ըստ Կենդանաբանական այգու հիմնավորման՝ շները հարձակվել էին մուֆլոնների վրա և գզելով սպանել են նրանցից երեքին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս