Դոլարայնացվել ենք
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում նախորդ տարվա ընթացքում աճել է 3.2 կետով՝ հասնելով 45-ի։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թվականի դեկտեմբերյան տեղեկագրում։
Այսպես, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (որով չափվում է դոլարայնացման մակարդակը) 2011 թվականի վերջին եղել է 41.8%, մինչդեռ 2012 թվականի վերջին հասել է 45%-ի։
Փաստորեն, ՀՀ քաղաքացիները գնալով ավելի քիչ են են վստահում ազգային արժույթին։