Բաժիններ՝

Հայերը նախընտրում են արտասահմանյան մակնիշները. ներմուծվող մեքենաների թիվը զգալիորեն աճել է

2012 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 34 683 ավտոմեքենա։ Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ 2009 թվականի ճգնաժամից ի վեր։

ՊԵԿ մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյաների համաձայն, նեմուծված մեքենաների թիվը 5295-ով կամ 18%-ով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը։

Ավելի մեծ թվով մեքենաներ՝ 41 910 հատ, ներմուծվել է 2008 թվականին։ Մինչդեռ հաջորդ տարի՝ 2009 թվականին, քանակը կտրուկ նվազեց՝ հասնելով 17296-ի։

Նախորդ տարվա ընթացքում ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծումից պետբյուջեն ստացել է ավելի քան 37 միլիարդ դրամ։

Կարդացեք նաև

Ավելացնենք նաև, որ 34 683 մեքենաներից ռուսական արտադրության են ընդամենը 2277-ը։

Ավտոմեքենաների առյուծի բաժինը՝ 20 592-ը, բյուջետային մեքենաներ են՝ մինչև 5000 դոլար արժողության։ Թանկարժեք մեքենաներ ի քանակը, որոնց մաքսային արժեքը 30 000 դոլարից բարձր է, 1567 է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս