Նորագավիթում վրաերթի են ենթարկվել պապ ու թոռ
Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Նորագավիթի 1-ին փողոցի 42 տան մոտ պապ ու թոռ վրաերթի են ենթարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Մինչ ժամանումը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ 25 ամյա Ժորա Մախաջանյանը, ով վրաերթը կատարել է «Ֆորդ Էսքո» մակնիշի 31 ՍԼ 146 համարանիշի ավտոմեքենայով, իսկ վրաերթի ենթարկվածները 60 ամյա Սուրիկ Ասլանյանն ու 7 ամյա Լիլիթ Ասլանյանն է: