Շաբաթվա հաջող և անհաջող օրերը՝ կանանց համար
Եվրոպացի հետազոտողների կարծիքով, մարդու ինքնազգացողությունը մեծապես կախված է շաբաթվա օրերից: Բրիտանական կոսմետիկական ընկերության գործընկեր St.Tropez-ը հարցում է կատարել ավելի քան 2000 կին հաճախորդների շրջանում: Հարցման ընթացքում պարզվել է, որ մասնակիցների կեսից ավելին իրենց առավել ծեր են զգում երկուշաբթի օրերին: Կոսմետոլոգների կարծիքով՝ դա զարմանալի չէ, քանի որ հանգստյան օրերին օգտագործած ալկոհոլը, ծանր սնունդն ու զվարճանքը կարող են բացասաբար ազդել հաջորդ օրվա արտաքին տեսքի վրա:
Բացի դա, կոսմետոլոգները շաբաթվա օրերից չորեքշաբթի օրն են համարում կնոջ առողջության համար ամենավատ օրը: Հանգստյան օրվանից հետո, աշխատանքային 15-16 լարված ժամերը բացասական են ազդում կնոջ առողջության և արտաքին տեսքի վրա: Դրան հակառակ, շաբաթվա ընթացքում կնոջ համար առավել հաջող օր է համարվում ուրբաթը: Հարցվողների 60 տոկոսից ավելին վստահեցնում են, որ հենց ուրբաթ օրերին իրենք իրենց առավել լավ են զգում: