ԱԱԾ-ն կհրապարակի՞ Հայրիկյանին կրակած անձի անունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, News.shanttv.com կայքը տեղեկություն էր հրապարակել, որ երեկ երեկոյան ձերբակալվել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին կրակած անձը: 168.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանից: Վերջինս նշեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել:

«Օրվա ընթացքում պաշտոնական հաղորդագրություն կտարածվի»,- ասաց ԱԱԾ մամուլի պատասխանատուն:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին կրակել էին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա. վերջինս տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728