Դե Խեան կարող է վերադառնալ Ատլետիկո
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է AS-ն։
Ինքը ֆուտբոլիստը շատ է ուզում կրկին հանդես գալ Իսպանիայում, և եթե իրադարձությունները շարունակեն այս կերպ ընթանալ, ապա իսպանացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա «Ատլետիկոյի» կազմում։
Իսպանական ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի դիրքորոշումն էլ կախված է թիմի ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուայի ապագայից, ում տրանսֆերը պատկանում է «Չելսիին»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը