
Էս ո՞ւր էիր, չկայիր. մամուլ

«Ռոբերտ Քոչարյանը երեկ անսպասելի հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կրկին արթնացրեց տխուր հուշեր։ Քոչարյանը և իր որդին՝ Սեդրակը, էլի դատի են տվել ԶԼՄ-ի և էլի իրենց համբավը արատավորելու հիմնավորմամբ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Այս անգամ Քոչարյանների ընտանիքի թիրախը «1in.am» լրատվական կայքն է։ Հունվարի 15-ին դատարանը մասամբ բավարարել է Քոչարյանների հայցն ընդդեմ կայքի և կալանք դրել նրա գույքի վրա 5 մլն դրամի չափով, իսկ հաշիվների վրա կալանք դնելու մասով հայցը մերժելէ։
Քոչարյանների ընտանիքն իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող» է համարում կայքի մի հրապարակում, ըստ որի 2006-ին «Նաիրիտի» սեփականաշնորհումը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական հսկողությամբ։ Մեկ այլ` «ժողովուրդ» օրաթերթի դեմ էլ նախորդ օրը նոր հայց է ներկայացրել «X Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը։ Երկու հայցերով օրաթերթից պահանջում է 6.2 մլն դրամ։
Տպավորությունն այնպիսին է` մի քանի ամիս տևած «զինադադարից» հետո ԶԼՄ-ների դեմ կրկին սկսում են գործածել «ֆինանսական մահակը»: