Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ում հայտնաբերվել է 2012 թվականին կատարված գաղտնալսումների խոշոր արխիվ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ ՆԳՆ-ի արխիվներում գաղտնի ձայնագրությունների հետ մեկտեղ հայտնաբերվել են իր հեռախոսազրույցները և բազմաթիվ հայտնի անձնաց անձնական կյանքի մասին տեսանյութեր.

«Գաղտնի արխիվում մենք հայտնաբերել ենք ողջ տարվա ընթացքում կատարված իմ հեռախոսազրույցները: Մենք հայտնաբերել ենք նաև այլ հետաքրքիր նյութեր, այդ թվում նաև բազմաթիվ հայտնի անձանց անձնական կյանքի մասին տեսանյութեր: Դա նողկալի է:

Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, թե ինչ գործ են բռնել և ինչպիսի մեթոդներով են աշխատել ընդդիմադիրների դեմ: Դա բավական ծավալուն արխիվ է: Դրանք շատ ծանր կադրեր են և մենք չենք պատրաստվում հրապարակել դրանք: Սակայն շուտով տվյալ գործով կհարցաքննվեն կոնկրետ անձինք: Տարվում է հետաքննություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։