Համաձայնության չեն եկել՝ կես դրամի պատճառով
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 5-ին, արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 406 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 405.5 դրամը։ Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.53 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 404, վաճառվում՝ 407 դրամով։