Բաժիններ՝

Հաքերները iPhone 5-ը և iPad mini-ին կոտելու ծրագիր են թողարկել

Evad3rs հաքերային խումբը evasiOn անվանումով ծրագիր է թողարկել՝ կոտրելու համար Apple ընկերության բոլոր շարժական սարքավորումները, այդ թվում՝ iPhone 5-ը և iPad mini-ին, որոնք աշխատում են iOS 6.x օպերացիոն համակարգով, ինչպես նաև՝ նախորդ շաբաթ թողարկված օպերացիոն համակարգի 6.1 տարբերակը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Կոտրման գործընթացը, որը կոչվում է JailBreak, թույլ է տալիս մուտք գործել սարքավորման  ֆայլային համակարգ և տեղադրել հավելված, որը ձեռք է բերվել ոչ թե Apple-ի App Store ինտերնետ խանութից, այլև՝ այլ աղբյուրներից: Մասնավորապես, iPhone-ում JailBreak-ից հետո կարելի է տեղադրել պիրատական ծրագիր:

EvasiOn ծրագիրը հասանելի է բոլոր երեք հայտնի համակարգչային հարթակներում՝  Windows, OS X և Linux: Evad3rs հաքերային խումբի անդամներից մեկի գրության համաձայն, որը նա տեղադրել էր  Twitter-ի իր միկրոբլոգում, առաջին մի քանի ժամում ծրագիրը ներբեռնել են ավելի քան 270 հազ. օգտատերեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս