 
                        Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
 
                                    Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մանվել Բ.-ին, որը 2012 թ. հուլիսի 7-ից ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        