Հրդեհից մինչև դժվար իրավիճակում հայտնված կենդանիներ. Երևանում գրանցված արտակարգ պատահարները փետրվարի 4-ին
Այրվել են էլեկտրական լարեր
Փետրվարի 4-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 37/9 շենքի մոտակայքում` էլեկտրական սյան վրա, այրվում են էլ. լարեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 19.10-ին: Այրվել են էլեկտրական լարեր (1 գմ):
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Փետրվարի 4-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուռնազյան փողոցի 3-րդ նրբանցքի մոտակայքում` ջրանցքի մեջ, շուն է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 16.06-ին փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:
Ավտոմեքենան արգելափակվել էր ձյան մեջ
Փետրվարի 4-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 31 ՍՏ 904 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Ճաղավանդակն ապամոնտաժվել է
Փետրվարի 4-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 27 շենքի տանիքի ճաղավանդակը պոկվել և կախվել է. այն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարները ճաղավանդակն ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Օգնություն կենդանուն
Փետրվարի 4-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում գտնվող ձորակն է ընկել շուն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:
Ժամը 11.50-ի դրությամբ շունն անվնաս դուրս է բերվել ձորակից:
Տեղեկատվությունը՝ ԱԻ նախարարության պաշտոնական կայքից