
Հայրիկյանը չի բացառում, որ իր դեմ կատարված մահափորձը կկրկնվի

«Ես իրավունք չունեմ չվախենալ, որ հնարավոր է` միջադեպը նորից կրկնվի»,-168.am-ի հետ զրույցում ասել է ԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը։ Վերջինս նշեց, որ իրենց վերացնել ցանկացողները, ըստ էության, ծրագրերին էին դեմ, և ոչ իրեն՝ որպես մարդու։ Սա նկատի ունենալով, ըստ Հայրիկյանի, ինքը իրավունք չունի ասել, որ չի վախենում, թե այդպիսի բան կլինի։ «Ասել, որ միջադեպի կրկնության վտանգ չկա, մանկամտություն կլինի»,- ասաց Պ. Հայրիկյանը։
Պ. Հայրիկյանի հետ 168.am-ի ամբողջական զրույցն ու տեսանյութը՝ քիչ անց։