
Մուհամեդ Ալին մահամերձ չէ. բռնցքամարտիկի մամուլի քարտուղար

Երեկ տեղեկացրել էինք, որ լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին մահամերձ վիճակում է գտնվում։ Սակայն այսօր Ալիի մամուլի քարտուղար Բոբ Գանելը հերքել է այդ տեղեկությունը։
«Նա հիանալի տեսք ունի։ Այս պահին Մուհամեդ Ալին գտնվում է Սուպերբոուլի երեկույթին», – ասել է Գանելը USA Today-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ նախկին բնռցքամարտիկի եղբայրը հայտարարել էր, որ Մուհամեդը Պարկինսոնի հիվանդության պատճառով գտնվում է մահամերձ վիճակում, և նրան ընդամենը մի քանի ամիս, կամ նույնիսկ օր է մնացել ապրելու։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը