
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Վալանսում (լուսանկարներ)

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 3-ին անցկացրեց առաջին մարզումը Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզման ընթացքում հավաքականին քաջալերել են հայ երկրպագուները, որոնք չնայած ցուրտ և քամոտ եղանակի, հավաքվել էին մարզադաշտում: Մարզմանը բացակայում էին Ռոման Բերեզովսկին և Միխայիլ Մարկոսովը, որոնք կմիանան հավաքականին փետրվարի 4-ին:
Փետրվարի 4-ին «Նովոտել» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ավարտից հետո թիմը կանցկացնի վերջին մարզումը «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:
Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը