Բաժիններ՝

Մենք պատրաստ ենք PKK-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը. Էրդողան

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ տարվող բանակցություններին, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում.

«Դեռ հայտնի չէ հերթական շփումների նոր ժամկետը: Մենք դեռ չգիտենք, թե երբ երկրորդ պատվիրակությունը կմեկնի Իմրալը: Թուրքիան չի դադարեցնի PKK-ի դեմ պայքարը, քանի դեռ նա վայր չի դնի զենքը կամ էլ դա հարկադրված չի անի: Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք PKK-ի ու նրա քաղաքական կառույցների հետ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Մենք պատրաստ ենք ապահովել ահաբեկիչների կողմից երկրի տարածքը լքելու անվտանգությունը»:

Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարևորում են Իմրալըից արված հայտարարությունները:

Հիշեցնենք, որ թեև PKK-ն Թուրքիայում հիմնադրվել է 1978 թվականին, սակայն նրա զինված պայքարը սկսվել է 1984 թվականին՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած արյունալի ռազմական հեղաշրջումից հետո:

Ի դեպ, Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ վերջին 30 տարում PKK-ի դեմ պայքարը Թուրքիայից խլել է 400 միլիարդ դոլար, և եթե դա չլիներ, ապա այսօր գոյություն կունենար մեկ այլ Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս