Պենելոպե Կրուսը իր նոր տեսահոլովակում հանդես է եկել սեքսուալ կերպարով (լուսանկարներ և տեսանյութ)

Դերասանուհի Պենելոպե Կրուսը բազմաթիվ անգամներ է ապացուցել, որ դերասանական շնորհքն իր միակ տաղանդը չէ։ Նախկին պարուհին դառնում է հայտնի ապրանքանիշների գովազդային արշավների դեմքը, փորձում է իրեն ինչպես դիզայներական, այնպես էլ երաժշտական ոլորտում։ Այս անգամ հայտնի դերասանուհին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որում հանդես է գալիս երգիչ Միգել Բոսեի հետ։ Երգի երաժշտության հեղինակը Պենելոպեյի եղբայրն է` Էդուարդո Կրուսը։ Սրտաճմլիկ ռոմանտիկ երգը, իհարկե, նվիրված է սիրուն։

«Նա հիանալի երգում է, բացի դրանից էլ` նրան երգելը շատ է դուր գալիս»,- ասել է Բոսեն։

Դերասանուհին միայն երգելով չէ, որ նվաճում է իր երկրպագուների սրտերը։ Տեսահոլովակում  38-ամյա Կրուսը հանդես է գալիս սեքսուալ կերպարով` նեղ կորսետով, որը ընդգծում է նրա բոլոր բարեմասնությունները, թափված մազերով և վառ մեյք-ափով։

Հիշեցնենք, որ նախկինում Պենելոպա Կրուսը երգել է «Ինը» և «Վերադարձ» ֆիլմերը երգերը։

pen1 pen3 pen4 pen5 pen6 pen2

Տեսանյութեր

Լրահոս