ԱՄՆ Պետդեպի արձագանքը Հայրիկյանի դեմ մահափորձին (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը պատասխանել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ Ամերիկայի ձայնի հարցին:

«Մենք դատապարտում ենք այս բռնությունը, հասկանում ենք, որ Պարույր Հայրիկյանի վիճակն այժմ կայուն է հրազենային վիրավորումից հետո: Հասկանում ենք, որ փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները, համաձայն սահմանադրության, կարող են հետաձգվել, եթե նա չկարողանա շարունակել քարոզարշավը: Մենք կոչ ենք անում Հայաստանին այս հարցը լուծել սահմանադրությանը համապատասխան, որը կերաշխավորի ազատ, արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաև բոլոր թեկնածուների իրավունքները»:

Տեսանյութեր

Լրահոս