 
                        Միջադեպերը փոխարժեքի վրա չեն ազդում. դոլարի գինը մնաց անփոփոխ
 
                                    «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 1-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.91 դրամ։ Ամերիկյան արժույթի գինն աննշան չափով՝ 0.02%-ով նվազել է։ Բորսայում իրականացվել է բավականին մեծ ծավալի առքուվաճառք. վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն 5 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում լուրջ փոփոխություններ չեն արձանագրվել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        