«Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ». Բագրատյանի շտաբի հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Երեկ, հունվարի 31-ին կեսգիշերին մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների`մեկը մյուսին հետևող հայտարարությունները առ այն, որ մահափորձը ձեռնտու էր իշխանության հակառակորդներին:

Այս մարդիկ, ովքեր հունվարի 31-ից ստանձնել են Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի պահակի գործառույթը, իրենց հաշիվ չեն ուզում տալ, որ պարտավոր են կարգուկանոն հաստատել երկրում: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ: Մեծ հաշվով, տեղի է ունեցել ահաբեկություն: Երկրում ահաբեկության մթնոլորտի հեղինակները դուք եք: Մենք սրանում համոզվում ենք քարոզարշավի ողջ ընթացքում: Մոբիլիզացրել եք վարչական ռեսուրսը, կենտրոնացրել եք լրատվամիջոցները, տարածում եք սոցիոլոգիական ապատեղեկատվություն, օրենքը խախտելով կատարում եք հակաքարոզչություն:

Ինչ է՞, վախենում եք, որ երկրորդ փուլ էլ չեք անցնի: Լավ մտածեք, ձեր վերջը Հայաստանի վերջը մի դարձրեք: Այսօր, ձեր միակ փրկությունը հանցագործներին շուտափույթ հայտնաբերելն է, երկրում ահաբեկության մթնոլորտը վերացնելը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս