Հայրիկյանի դուստրերից մեկը դեռ չի տեսակցել նրան
168.am-ի թղթակիցը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից» հայտնում է, որ քիչ առաջ Պարույր Հայրիկյանի մոտից դուրս է եկել նրա քրոջ որդին՝ Վրեժ Զատիկյանը: Վերջինս չի ցանկացել լրագրողների հարցերին պատասխանել, միայն ասել է, որ Հայրիկյանը հանգիստ քնած է:
Հիվանդանոցում է նաև Հայրիկյանի դուստրը՝ Սաթենիկը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ հոր դեմ կատարված մահափորձի մասին իմացել է երեկ՝ կեսգիշերից հետո, և մինչև այս պահը չի տեսել նրան. «Միայն գիտեմ, որ հայրիկիս վիճակը կայուն է: Հույս ունեմ, որ երկու-երեք ժամից կկարողանամ տեսնել: Բժիշկներն էլ հավաստիացնում են, որ յոթ-տասը օրից նա ամբողջապես կապաքինվի»:
Լուսանկարը՝ news.am-ի