Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի քարոզարշավը առանց թիկնապահների

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան ակտիվիտների հանդիպման ժամանակ ի պատասխան հարցին, թե Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձից հետո արդյոք Դուք թիկնապահներ կունենա՞ք,  նա պատասխանել է.

«Ես որ 1992 թվականի սեպտեմբերին գնացի Պոլիս՝ արդեն հայտնի դարձած երլույթին, ինձ հետ կային երկու թիկնապահներ: Եվ այդ թիկնապահները այսպես, թե այնպես մեկը գործող, մյուսը՝ նախկին նախագահի պաշտպանության ծառայության մեջ էին: Ես հպարտ եմ, որ իրենք պետական ծառայության մեջ են»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ նախագահը պետք է ունենա նվազագույն պաշտպանվածություն: Ըստ նրա՝ նախագահի թեկնածուն իր երկրում, իր հայրինիքում հավելյալ պաշտպանվածության կարիք չունի: «Ես պատրաստ չեմ իմ կյանքի ոճը, բովանդակությունը փոխել, այդ պատճառով կշարունակեմ իմ քարոզարշավը առանց թիկնապահների»,- ավելացրեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս