
Ըստ Ս. Նիկոյանի՝ Պ. Հայրիկյանի դեմ մահափորձը ձեռնտու էր շատ-շատ մարդկանց

Այս պահին Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանին տեսացելու է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Լրագրողների հետ զրույցում Նիկոյանն ասել է, որ եկել է զորակցություն հայտնելու Պարույր Հայրիկյանին, ում դեմ կատարած մահափորձի նպատակը համարել է «Հայաստանի նախագահական ընտրությունները կեղտոտելու ու մրոտելու փորձ»:
168.am-ի հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու կեղտոտել և մրոտել ընտրությունները, Նիկոյանը պատասխանեց. «Մրոտեցին այն մարդիկ, ում ձեռք չէր տալիս, որպեսզի մեր երկրում, նորմալ ընտրություններ ընթանան, որպեսզի ձևավորվի, լեգիտիմ իշխանություն, որպեսզի հասարակությունը և միջազգային հանրությունը հավատան մեր ընտրություններին և նորմալ ներքաղաքական իրավիճակ լինի: Իսկ, թե ո՞ւմ էր դա ձեռք տալիս՝ շատ-շատ մարդկանց»:
Սամվել Նիկոյանը նշեց, որ կատարվածի առանչությամբ որևէ վարկած բացառել չի կարելի: Ինչպես նաև հույս հայտնեց, որ հետվիրահատական շրջանից հետո Պարույր Հայրիկյանը կվերադառնա ակտիվ քաղաքական դաշտ: