
Հայրիկյանի վիրահատությունը տևել է 1 ժամ, վիրահատությունը հաջող է անցել. ԱՆ մամուլի քարտուղար

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է, ամեն ինչ հաջող է անցել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Վերջինիս խոսքով՝ վիրահատությունը տևել է 1 ժամ. գնդակը հեռացվել է Հայրիկյանի մարմնից: Որոշ ժամանակ անց նա կտեղափոխվի վերակենդանացման բաժին:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը պատգարակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: